ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թատերական աննախադեպ նախագիծ

Թատերական աննախադեպ նախագիծ
05.02.2020 | 13:37

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում։

Օսվալդ Զագրադնիկ, «Ժամացույցի զարկերը» (16+), առաջնախաղը՝ շուտով:
Նախագծին միացել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական,
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնները: Դերերում՝ Դավիթ Հակոբյան,Արտաշես Շահվերդյան,Էվելինա Շահիրյան,Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Գրիգոր Գաբրիելյան,Սամվել Բաղինյան, Վանիկ Մկրտչյան,Կարեն Մարտիրոսյան,Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան: Նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայան: Ռեժիսորի օգնական ՝ Հրաչյա Գյումբալյան: Ռեժիսոր՝ Սամսոն Մովսեսյան:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ